Ուրո-անդրոլոգիա
Շագանակագեղձի աբսցես (թարախակույտ). urolog.am
Շագանակագեղձի աբսցեսը օջախային թարախային բորբոքում է, որը զարգանում է որպես սուր պրոստատիտի բարդություն։
Ախտանիշները
Ընդհանուր ախտանիշները ներառում են.
- հաճախակի միզարձակում,
- դիզուրիա,
- միզակապություն:
Շուրջերիկամային ցավը, սուր էպիդիդիմիտի նշանները, արյունամիզությունը և միզուկից թարախային արտադրությունը հազվադեպ են հանդիպում։ Երբեմն ուղեկցում է տենդը։
Ուղիղաղիքային հետազոտությունը կարող է հայտնաբերել շագանակագեղձի ցավոտություն և ֆլուկտուացիա, սակայն շագանակագեղձի մեծացումը հաճախ միակ խանգարումն է, իսկ երբեմն գեղձը նորմալ է շոշափվում։
Ախտորոշումը
- Շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտություն և, հնարավոր է, ցիստոսկոպիա:
Շեքի շրջանում մշտական ցավերի և միզուղիների վարակների դեպքում, որոնք շարունակվում կամ կրկնվում են նույնիսկ հակաբակտերիալ բուժումից հետո, պետք է կասկածել աբսցես։ Այդպիսի հիվանդներին անհրաժեշտ է կատարել շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտություն և, հնարավոր է, ցիստոսկոպիա։
Այնուամենայնիվ, սովորաբար, շագանակագեղձի աբսցեսը հայտնաբերվում է անսպասելի, վիրահատական կամ էնդոսկոպիկ միջամտության ժամանակ միզուկի պրոստատիկ մասի կողմնային բլթի ուռուցիկությունը կամ հետազոտության ժամանակ վերջինիս պատռվածքն ապացուցում է աբսցեսի առկայությունը։ Թեև հաճախ ուղեկցում են նաև պիուրիան և բակտերուրիան, մեզի հետազոտությունը կարող է նորմալ լինել։ Որոշ հիվանդների մոտ արյան ցանքսը կարող է դրական լինել։
Բուժումը.
Նշանակվում են.
- հակաբիոտիկներ,
- դրենավորում:
Բուժումը ներառում է համապատասխան հակաբիոտիոկոթերապիա և տրանսուրետրալ կամ շեքային դրենավորում` ասպիրացիայով։ Նախքան մանրէաբանական հետազոտության պատասխանը ստանալը, հարկ է սկսել էմպիրիկ հակաբիոտիկաբուժություն` ֆտորխինոլոններով (օրինակ` ցիպրոֆլոքսացինով)։
28.04.2021 Կարդացեք նաև
Երբ զույգը բախվում է անպտղության խնդրին` հատկապես տղամարդու գործոնով պայմանավորված, կարևոր է միասին հաղթահարել այս մարտահրավերը...
05.03.2025
Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում
25.10.2024
Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...
13.11.2023
Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...
19.10.2023
Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում...
19.10.2023
Հաճախամիզությունը կարող է կապված լինել մեզի ընդհանուր քանակի ավելացման, կամ միզարձակման դիսֆունկցիայի /որակական խախտում/հետ: Նորմայում օրվա ընթացքումօրգանիզմն արտազատում է մոտ...
23.03.2023
Ի՞նչ գործունեություն, գործառույթներ է իրականացնում շագանակագեղձը:
Շագանակագեղձը տղամարդու միզասեռական համակարգի օրգաններից է։ Այն տեղակայված է կոնքում, մոտակա...
22.12.2022
Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային...
27.10.2022
Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ...
21.10.2022
Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են...
03.05.2022
Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...
27.01.2022
Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։
Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել...
07.01.2022
Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...
25.10.2021
Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ: Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...
13.10.2021
Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...
24.09.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ